ՊՆ նախկին շենքի բնակիչների հարցին շուտով լուծում կտրվի. սոցապ փոխնախարար

ՊՆ նախկին շենքի բնակիչների հարցին շուտով լուծում կտրվի. սոցապ փոխնախարար

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնելու է որոշակի միջամտություններ, լուծումը մոտ ժամանակներս կլինի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիներին, որոնց դուրս են հանել շենքից եւ արդեն 5-6 օր նրանք գիշերում են շենքի մոտ տեղադրված վրանում:

«Իմ ոլորտը չէ, խորամուխ չեմ եղել, բայց գիտեմ, որ լուծումներ կան»,-ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում այդ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։

Այս պահի դրությամբ Պետական գույքի կառավարման կոմիտեն 12  ընտանիքի ապահովել է կացարանով։

Մանրամասն՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published.