Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ռուս-ադրբեջանական հարաբերությունների անվտանգության և կայունության ապահովումը. Կրեմլ

Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ռուս-ադրբեջանական հարաբերությունների անվտանգության և կայունության ապահովումը. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումներ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ», – ասվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published.