Արտակ Բուդաղյանը նշանակվել է ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա. «Ժողովուրդ»

Արտակ Բուդաղյանը նշանակվել է ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա. «Ժողովուրդ»

Փետրվարի 1-ին Արտակ Բուդաղյանն ազատվել էր բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ ՀՀ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ մայոյր Արտակ Բուդաղյանը նշանակվել է ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։

«Բուդաղյանը կլինի բոլոր զորամասերին համապատասխան հանձնարարականներ տվողը»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արտակ Բուդաղյանն ազատվել էր բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Բուդաղյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի օգոստոսին։
Նյութը ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.