Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին` առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեսքով, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։Այս անգամ Արցախ է ճանապարհվել 200 տոննա ալյուր:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Լաչինի շրջափակումից առ այսօր, Հիմնադրամը Արցախին նվիրաբերել է 100 տոննա պարենամթերք (մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ), 200 տոննա ալյուր, 211,000 կգ կարտոֆիլի սերմ և 21,600 լ արևածաղկի ձեթ:
Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվել է նաև Արցախի հարցը: Համահայկական համախմբման շնորհիվ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով որոշում կայացվել է Արցախի ժողովրդին ապահովել առաջին անհրաժեշտության սննդամթերքով:
Մանրամասն ՝ այստեղ