Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ «Բաքուն երկխոսության մեջ է Արցախի բնակիչների հետ»

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ «Բաքուն երկխոսության մեջ է Արցախի բնակիչների հետ»

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե իբր «Ադրբեջանը երկխոսություն է վարում Արցախի բնակիչների հետ և արդեն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում»։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, նա նաև ասել է, որ Ադրբեջանն արդեն քայլեր է ձեռնարկում «իր տարածքում ապրող» (չակերտները՝ Tert.am) հայ բնակիչներին «վերաինտեգրելու» (չակերտները՝ Tert.am) ուղղությամբ:
«Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ և որպես բարի կամքի քայլ առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում։ Հայկական կողմը, ընդհակառակը, ամբողջությամբ մերժել է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի երկխոսության առաջարկը։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, և վարում է երկերեսանի քաղաքականություն»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
Այսպես նա արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի՝ նախօրեին հրապարակած հայտարարության, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը  կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ  ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում:

Մանրամասն՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.