«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին: Երեկոյան Երևանի քաղաքապետարան են ժամանելու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների պետերը, որոնց Սարգսյանը պատրաստվում է հրաժեշտի խոսք ասել:
Հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Սարգսյանի նշանակած կադրերը: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ գրել էինք, որ Tert.am-ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Մանրամասն ՝ նյութի սկզբնաղբյուր