Պաշտոնից հեռանալու մասին Սարգսյանը հայտնեց ուղիղ եթերում։ Սարգսյանը խոսելու ընթացքում կուլ էր տալիս տառերը, հուզված էր, շնչակտուր էր խոսում։
«Հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքապետարանի և կառավարության միջև համագործակցությունը շատ լավ է, հայտնում եմ իմ հրաժարականի մասին` միաժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ», – նշեց Սարգսյանը։
Նա քաղաքապետի պաշտոնում ընտրվել էր ավագանու քվեարկությամբ 2021 թվականին` Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո։
Նյութի սկզբնաղբյուր