«Սոցիալական բևեռվածությունը գնալով խորանում է, իշխող քաղաքական ուժը ձգտում է հարուստներին ավելի հարստացնել, աղքատներին՝ աղքատացնել». տնտեսագետ․ «Փաստ»

«Սոցիալական բևեռվածությունը գնալով խորանում է, իշխող քաղաքական ուժը ձգտում է հարուստներին ավելի հարստացնել, աղքատներին՝ աղքատացնել». տնտեսագետ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե պետությունը պետական ծառայողներին ավելի բարձր աշխատավարձ տալու հնարավորություն ունի, անշուշտ, լավ է, որ նրանց եկամուտներն աճեն, իրենց ընտանիքների սոցիալական վիճակը բարելավվի: Այդուհանդերձ, ըստ իս, այդ բարձրացումը չպետք է արվի պարտքի, պարտքային ռեսուրսների ներգրավման հաշվին, որովհետև հետագայում բյուջետային քաղաքականության տեսանկյունից խնդիրներ են առաջանում: Անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը հարյուր հազարներով, զուգահեռ դիտարկելով քաղաքացիների՝ այդ թվում սոցիալապես խոցելի խմբերի եկամուտների չնչին բարձրացումներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Իրականում շատ կարևոր է հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների և սոցիալապես խոցելի խավի՝ նպաստառուների, թոշակառուների եկամուտների փոփոխության համամասնությունը: Ակնհայտ է, որ վերջին տարիներին մեր երկրում այս իմաստով, ցավոք, ոչ բալանսավորված, ոչ համաչափ քաղաքականություն է իրականացվում: Մենք անընդհատ տեսնում ենք, որ թոշակները, նպաստները չնչին չափով են ավելանում: Մինչդեռ պարբերաբար նաև պարգևավճարներ ստացող պետական պաշտոնյաների եկամուտներն անհամեմատ ավելի արագ են աճում, քան թոշակառուների նպաստները: Անցած տարվա սեպտեմբերին թոշակները բարձրացվեցին ընդամենը 3100 դրամով: Եթե համեմատենք միջին թոշակի հետ՝ բարձրացումն ընդամենը 6,5-7 տոկոսի շրջակայքում է, բայց հասկանում ենք, որ վերջին երկու տարվա ընթացքում գումարային գնաճը եղել է մոտ 20 տոկոս, իսկ պարենային ապրանքների գնաճը 20 տոկոսից անգամով ավելի է եղել: Այսինքն, ակնհայտ է, որ 6,5-7 տոկոսով թոշակների բարձրացումը որևէ կերպ սոցիալական խնդիր չի կարող լուծել»,-շեշտեց տնտեսագետը:

Նյութն ամբողջությամբ ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.