«Հրապարակը» օրաթերթը անդրադարձ է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ 2018 թվականից 2020 թվականն ավելի շատ զենք է բերվել, քան դրանից առաջ ամբողջ ժամանակահատվածում։ Իսկ ո՞րն է պատճառը, որ, ունենալով այդքան զենք, Հայաստանը պարտվեց՝ ինքն իրեն հարցնում է Փաշինյանն ու պատասխանում մամուլի վերջին ասուլիսում․ «Որովհետեւ մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն»։ Մարդը, ում մի ամբողջ ժողովուրդ մեղադրում է դավաճանության համար, համոզված է, որ բանակում դավաճաններ են վխտում։
Մանրամասներին ծանոթացեք դիտելով Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժը