Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, ով Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի շրջանակում:
Հանդիպմանն արձանագրվել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում լավ ավանդույթ է դարձել. այն եզակի հնարավորություն է տեղում ծանոթանալու տարածաշրջանների հնարավորություններին եւ կոնկրետ քայլեր նախանշելու համար:Առանձնակի կարեւորվել է Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ փոխգործակցությունը, ընդգծվել միջխորհրդարանական եւ միջկառավարական հանձնաժողովների նիստերի անցկացման կարեւորությունը:
«Հուսով եմ, որ երեկվա նիստն արդյունավետ էր, եւ դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեկ օր առաջ անցկացված նիստին եւ դրա շրջանակում Հայաստանի Տավուշի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրմանը:
Նյութն ամբողջությամբ ՝ այստեղ