ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնից հաղորդել են, որ Լուսինե Կիրակոսյանը մի քանի օր այդ վիճակում տանը մենակ է գտնվել: Երբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, սատուրացիան ցածր է եղել: Մի քանի հետազոտություն անցնելուց հետո նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, այս պահին էլ շարունակում է այնտեղ մնալ: