Հուշագրով կողմերը նպատակ ունեն ներգրավել 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ Պայմանագրից դուրս էլ ներդրվելու է մոտ 100 մլն ԱՄՆ դոլար։
Գումարը ծախսվելու է Ամուլսարի հանքավայրի վերագործարկման` շինաշխատանքներն ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար։ Կառավարությունը ստանալու է նոր ընկերության 12.5 տոկոսը, դրա դիմաց չի վճարելու որևէ բան։ Փոխարենն ապահովելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը։