Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն․ Ալեն Սիմոնյան

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց․

«Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու համար Ադրբեջանի համար դա կարող է զսպող գործիք լինել: Հակառակը՝ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը կարող է հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանիք իրականացնելու համար»։Վերջինս նշեց, որ անկախ բանակցությունների բովանդակությունից՝ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու գործով:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող բանակցություններին, ապա Սիմոնյանը նշեց, որ այս հարցում հիմնական դերակատարը մնում է Ռուսաստանի Դաշնությունը, սակայն կան նաև նախաձեռնություններ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից:

Leave a Reply

Your email address will not be published.