Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը (AFAD)։
«Ժամը 12:57-ին Քահրամանմարաշ նահանգի Էքինեզյուի շրջանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել», – հայտնել է AFAD-ը: Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 15,36 կմ խորության վրա։