Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը։ Այս մասին տեղեկացրել է Տարերային աղետների հետեւանքների վերացման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։
«Փետրվարի 6-ի երկրաշարժերի զոհ է դարձել 50 հազար 96 մարդ, տուժել է 107 204 մարդ»,- ասել է Սեզերը Թուրքիայի խորհրդարանում։