Արցախի բնակիչներին ID քարտերի տրամադրումը որոշ ժամանակով կասեցվել է տեխնիկական խնդիրներով պայմանավորված։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունից։
«Խնդիրը հիմնականում կապված է ծրագրավորման և կապի հետ։ Կապը ներկայումս լիարժեք չի սնուցվում, բայց առաջիկա օրերին խնդիրը անպայման կլուծվի, այս պահին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։
Նույն խնդիրը առկա է եղել նաև ՀՀ քաղաքացիների համար, այնպես, որ խնդիրը շուտով կլուծվի և ID քարտերիր տրամադրումը Արցախի քաղաքացիներին կրկին կվերականգնվի»,- փոխանցեցին ԱՀ ՆԳ նախարարությունից։
Նյութը ՝ այստեղ