ՔՊ-ին առաջարկել ենք հայտարարել, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, չեն համաձայնվել․ Արծվիկ Մինասյան

ՔՊ-ին առաջարկել ենք հայտարարել, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, չեն համաձայնվել․ Արծվիկ Մինասյան

Քիչ առաջ քաղաքական մեծամասնությունը մերժեց կարևոր մի հայտարարության ընդունում, հատկապես հիմա, երբ 100-րդ օրն է մոտենում Լաչինի միջանցքի շրջափակման, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դրսևորման։  Այս մասին ԱԺ-ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Ցավում եմ, որ մենք ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ չենք կարողանում մեր պետականության համար հույժ կարևոր հարցերից մեկի վերաբերյալ ունենալ միասնական տեսակետ։ Ինչպես հաճախ քաղաքական մեծամասնությունը ասում էր, որ լավ կլինի այս հայտարության նախագծերը նաև համատեղ քննարկենք և այլն, մենք փորձեցինք նաև այդ ճանապարհը որդեգրել  ու առաջարկեցինք, որ պատրաստ ենք քննարկել։ Սակայն հանդիպման ժամանակ, ինչպես նախկինում է եղել, այս անգամ ևս, առաջարկվում էր հրաժարվել հայտնի ԼՂ Հանրապետություն բառից, ինքնորոման իրավունքը չշեշտել, հրաժարվել Հայաստանի հանձնառությունից և այլն»,- ասաց պատգամավորը։  Մինասյանը նշեց, որ Ալիևը իր հանցավոր վարքագիծը դրսևորելու համար անընդհատ շահարկում է Պրահայի և մյուս հանդիպումները։ «Մեր առաջարկը հետևյալն է եղել՝ եթե նման որևէ չարաշահում է իրականցնում  հանցագործ Ալիևը, ապա բերենք այդ բառի փոխարեն օգտագործենք այլ բառ, օրինակ՝ խեղաթյուրելով  այդ հանդիպումների էությունը և այլն, այսինքն՝ այստեղից հնչեցնել մոտեցում, թե իբր դա ներքին կյանքին է վերաբերում, բացարձակ իրականությանը չի համապատասխանում։ Առաջարկել ենք՝ հայտարարեք, որ չկա նման համաձայնություն ու ֆիքսենք, որ խեղաթյուրում է  Ալիևը այդ համաձայնությունը»,- ասաց Արծվիկ Մինայանը։

Նյութն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.