Արցախը 100 օր շարունակ շրջափակման մեջ է (լուսանկարներ)

Արցախը 100 օր շարունակ շրջափակման մեջ է (լուսանկարներ)

Արդեն 100 օր է Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը , որը ոչ միայն սոսկ ճանապարհ , այլև 120 հազար մարդու համար կյանքի հույս է հանդիսանում, անարդացիորեն շարունակվում է փակված մնալ թշնամու կողմից <գործուղված> կեղծ էկոակտիվիտների կողմից։Արդեն 100 օր է Արցախցին ապրում է << անազատության մեջ>> , բայց ապրում է, չի հանձնվում , չի կորանում ։ԵՎ 100 օր է , ինչ աշխարհն իր <աչքերը փակել է> այս անարդարության դեմ , և փորձում է չնկատել արցախցու ապրելու փորձերը ու չլսել արցախցու ձայնը։Արցախցին ապրում է իր պատմության ամենածանր օրերը , ապրում է առանց ջերմության , երբեմն առանց լույսի , առանց սնունդի բայց ԱՊՐՈՒՄ է։

100 օրվա ընթացքում Արցախ աշխարհում լույս աշխարհ է եկել 338 կյանքի նոր հույս , 338 ապրելու ,արարելու և պայքարելու իմաստ ։ ԵՎ հենց նրանք են փաստում արցախցու լինելը ։ Նրանք ծնվել են շրջափակման մեջ , բայց իրավունք ունեն ,և պետք է ապրեն լիարժեք կյանքով ։

Չնայած որոշակի ուշադրության , որը կենտրոնացել է վերջին շրջանում  այս հարցի շուրջ , ոչ մի կոչ և հայտարարություն հետ չի պահում Ադրբեջանին իր նկրտումներից ։ Նա շարունակում է իր հայատյաց գործունեությամբ ճնշել Արցախի հայությանը , պարբերաբար անջատելով գազամատակարարումը , և ձեռնարկելով այլ սադրիչ գործուղություններ։
Հայաստանը տարբեր ատյաններից բարձրաձայնում է Ադրբեջանի որդեգրած ցեղասպան  քաղաքականության մասին , սակայն դեռևս ոչ մի դրական տեղաշարժ այդ հայտարարություններից հետո չի արջանագրվել։ Արցախում իրավիճակը շարունակում է մնալ նույնը։ Շրջափակման հետևանքով արցախցիները կորցրել են իրենց աշխատանքն ու հայտնվել են ծանր սոցիալական վիճակում։ Խանութներում և պահեստներում վերջանում են սննդի պաշարները ,մարդիկ չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն ։

Լաչինի ճանապարհի բացմանն անդրադարձել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստան կատարած այցից հետո , նշելով որ  տարածաշրջանում անհրաժեշտ է ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի անկախ առաքելություն՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։

Լաչինի միջանցքի սկզբնամաս էր այցելել նաև ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ծանոթացել տարածաշրջանում տիրող իրավիճակին , հանդիպել և իրազեկվել մանրամասներին Հայաստանի ԱԳՆ ներկայացուցչի հետ ։

Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններով հանդես են եկել ԵՄ մի շարք ներկայացուցիչներ , ի թիվս ԱՄՆ պետքարտուղար Նեդ Փրայսի , Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի , ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի։  Սակայն ոչ մի դրական փոփոխուփթյուն այդ հայտարարություններից և այցերից հետո տարածաշրջանում տեղի չի ունեցել։

Բացի այդ ռուսական կողմի միջնորդությամբ սահմանային հատվածում կայացել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ոչ պաշտոնական մի քանի  հանդիպումներ։ Որոնց ընթացքում քննարկվել են հումանիտար և ենթակառուցվաքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնմանը, բնական գազի անխափան մատակարարմանը ։Հանդիպումներից հետո Արցախում ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել ։ Երկիրը շարունակում է մնալ հումանիտար աղետի մեջ։

Ադրբեջանը  հերքում և անտեսում է նույնիսկ Հաագայի դատարանի մեղադրանքներն ու դատապարտող ակնարկներն իր կողմից սանձազերած բլոկադայի մասին , շարունակելով  շրջափակման և հումանիտար ճգնաժամի մեջ պահել 120 հազար արցախցու ։

ԵՎ  այսքանից հետո մենք պետք է ամեն կերպ լինենք մեր հայրենակիցների կողքին , նույնիսկ փակ ճանապարհից այն կողմ , մեր հայրենակիցները պետք է զգան , որ իրենք մենակ չեն , որ մենք իրենց կողքին ենք այս մթին օրերին , և որ կիսում ենք նրանց զգացածվերապրում իրենց հետ շրջափակման մեջ անցկացրած յուրաքանչյուր օր ։

 

Leave a Reply

Your email address will not be published.