Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը․ Մետաքսե Հակոբյան. «Փաստ»

Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը․ Մետաքսե Հակոբյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 21-ին լրացավ Արցախի Հանրապետության շրջափակման 100-րդ օրը: Այս ամբողջ ընթացքում թշնամին, բացի հումանիտար աղետը խորացնելու քայլերից, դիմեց նաև ահաբեկչական գործողության՝ սպանելով 3 հայ ոստիկանի: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել նաև խաղաղ բնակչությանը: Արդեն ավելի քան 100 օր շրջափակված Արցախի ու զուգահեռ տեղի ունեցող գործընթացների մասին զրուցել ենք ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: Պատգամավորը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, ի տարբերություն շրջափակման սկզբնական շրջանի, այժմ Արցախում այլ են պատկերացումները:

«Եթե սկզբնական փուլում կենցաղային անհարմարությունները, կենցաղային խնդիրներն էին առավել շատ կարևորվում, հիմա ամբողջությամբ այլ են զգացողությունները: Այժմ կենցաղային խնդիրները կարևորող մարդիկ այլևս չկան, որովհետև կա հստակ գիտակցում, որ սա պատերազմ է: Պատերազմ, որտեղ, բնականաբար, կարևորը մարդկային կյանքն է, երեխայիդ վաղվա օրն է, լինել-չլինելը: Ու թե այդ պահին ինչ կուտես, գազ, հոսանք կլինի, թե ոչ, բնավ կարևոր չէ»,-ասաց նա: Մետաքսե Հակոբյանը շեշտեց հատկապես առողջապահական համակարգի կաթվածահար լինելու փաստի մասին: «Սա փաստ է այն մասին, որ մենք պատերազմում ենք: Մարդիկ են մահանում միայն այն պատճառով, որ նրանց հնարավոր չի լինում բուժօգնություն ցուցաբերել: Պատերազմի մեջ լինելու գիտակցումից հետո նաև հիշում ես, որ մոտ երկուսուկես տարի առաջ կրկին պատերազմի մեջ էիր, որում դու պարտվել ես, քանի որ քեզ հենց քո թիկունքից դավաճանել են հենց քո իշխանությունները: Սա հաշվի առնելով՝ արդեն հիմա մարդկանց մեջ վախ, անհանգստություն կա, որ իշխանությունները պատերազմական իրավիճակում կրկին կդավաճանեն իրենց՝ հենց մեջքի հետևում, այն ժամանակ, երբ իրենք պայքարում են, երբ իրենց հարազատը մահանում է, երբ իրենց երեխաները վիտամիններից զրկված են, ինչի հետևանքներն ինքը ոչ թե այսօր, այլ վաղն է զգալու: Մարդկանց մոտ կա անհանգստություն, որ, ինչպես 2020-ի նոյեմբերի 10-ի առավոտյան, հիմա էլ մի օր կարթնանան կամ գիշերը վեր կթռնեն՝ իմանալով, որ իրենց փոխարեն որոշում են կայացրել, ստորագրել են ու իրենց հայրենիքը հանձնել թշնամուն: Եթե ամփոփում ենք շրջափակման 100 օրը՝ այս ամենի մեջ հենց այս գիտակցումն է մնացել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.