Ադրբեջանը քանդում է հայերի տները, փոխարենը կառուցում տներ ադրբեջանցիների համար․ վարչապետ

Ադրբեջանը քանդում է հայերի տները, փոխարենը կառուցում տներ ադրբեջանցիների համար․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությանը։  «Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100–րդ օրը Ադրբջանը նշանավորեց ԼՂ–ում բնական գազի մատակարարման 13–րդ անջատումով։ Սրան նախորդեց Լեռնային Ղարաբղի էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որը այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնավոր ապացույցն է։

44–օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերի տները քանդում է Ադրբեջանը և կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ»,– ասաց վարչապետը:

Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.