Երասխում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել

Երասխում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել

Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից մարտի 22-ի ժամը 16:20-ի սահմաններում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published.