Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է բշժկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
3.3 կգ քաշով ու 51 սմ հասակով աղջկան անվանակոչել են Մերի: Նրա վիճակը բավարար է: «Այսօր արդեն մայրիկի հետ դուրս կգրվեն ծննդատնից ու կմիանան ընտանիքի մյուս անդամներին»,-ասված է գրառման մեջ:
Նյութի աղբյուրն ՝ այստեղ