Կառավարության նիստի մեկնարկից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց․
«Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ձեռք բերած պայմանավորվածությունների անպատիժ խախտումները նրան քաջալերում են նոր խախտումներ իրականացնել։ Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի պետական մակարդակով վարվող «Արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի շարունակական` ՀՀ գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը։