3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ

3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ

3 տարեկան երեխայի ծնողները դիմել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց՝ նշելով, որ երեխան խաղալիս է եղել մագնիսե գնդիկներով, իսկ որոշ ժամանակ անց նկատել են դրանց մեծ մասի բացակայությունը: Համալսարանական կլինիկայում կատարվել է վիրաբույժի զննում. որովայնը եղել է պալպատոր փափուկ, փսխում չի դիտվել, գանգատներ չեն նշվել: Կատարվել է որովայնի R գրաֆիա, որով հայտնաբերվել են թվով 17 ռենտգեն կոնտրաստ գնդիկներ: Շտապ կարգով կատարվել է լապարատոմիա, որովայնի խոռոչի ռևիզիա, որի ժամանակ հայտնաբերվել է իրար կիպ հարող աղեգալարներ:

Դրանք անջատելուց հետո հայտնաբերվել է պորֆորացված հատվածներ աղեգալարների տարբեր հատվածներում՝ այդ թվում ստամոքսում, որի պատճառ էին դարձել թվով 17 մագնիսե գնդիկները, որոնք հեռացվել են, պերֆորացված հատվածների ամբողջականությունը վերականգնվել:

Հետվիրահատական ընթացքը անցել է հարթ, երեխան դուրս է գրվել լավացումով:4

Նյութի աղբյուրն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.