Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ ,Ադրբեջանը նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ Հայաստանի։
«Ասում են, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է ու Հայաստանում, իբր, ազգային փոքրամասնություններ չկան։ Նախ՝ նման ձևակերպումները Հայաստանի ներքին գործերին կոպիտ միջամտություն է, ու Հայաստանում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, այլև նրանք ներկայացված են, մանդատներ ունեն ՀՀ ազգային ժողովում ու դա երաշխավորված է Սահմանադրությամբ», – ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ եթե նման թեմաներով խոսույթը միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն պետք է արձանագրել, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ոչ միայն ընդդիմության, այլև՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ։ Ամփոփելով՝ վարչապետը ուղերձ հղեց հայ ժողովրդին ու միջազգային հանրությանը։
«Խաղաղության պայմանագիր լինելու է ու լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»,- ասաց նա։ Փաշինյանը նշեց, թե ՀՀ կառավարությունն ու հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգային համակարգը ուժեղացնելով։ «Մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման ու մեր ժողովրդավարությունը ամրապնդելու ճանապարհից»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Նյութի սկզբնաղբյուրն ՝ այստեղ