Թուրքական տարբեր նահանգներում երկրաշարժերը շարունակվում են։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով գիշերը ցնցումներ են գրանցվել Մալաթիա և Քահրամանմարաշ նահանգներում։ Մալաթիայում երկրաշարժը զգացվել է 4.4 մագնիտուդ ուժգնությամբ, էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա։ Քահրամանմարաշում էլ ցնցումը զգացվել է 5.3 մագնիտուդ ուժգնությամբ։
Մանրամասները ՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում