Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին

Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 23-ին այցելել է Հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սուրեն Պապիկյանը ողջունել է մարտական հերթապահության պատրաստվող անձնակազմին, մաղթել անվտանգ և զգոն ծառայություն։ Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին, ինչպես նաև ուշադրությամբ ու բարձր կարգապահությամբ կազմակերպել ծառայությունն ու մարտական հերթապահությունը՝ հատկապես անբարենպաստ եղանակային պայմաններում։

Նախարարը հրամանատարական կազմին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ։ Այնուհետև պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել բարձրացված հարցերը, ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:

Նյութի աղբյուրն՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.