Ովքեր Ալեն Սիմոնյանի հետ կմեկնեն Գերմանիա․ «Հրապարակ»

Ովքեր Ալեն Սիմոնյանի հետ կմեկնեն Գերմանիա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը մարտի 27-30-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Պատվիրակությունը բաղկացած է 14 հոգուց՝ 6 պատգամավոր, մյուսները` ԱԺ աշխատակազմից: ԱԺ նախագահի հետ Բեռլին կմեկնեն նաեւ ընդդիմադիր պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Թադեւոս Ավետիսյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը, ով հաճախ է ընդգրկվում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակություններում։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընկնելիս վնասել էր արմունկը, ապա, իր իսկ փոխանցմամբ, բարդ վիրահատության էր ենթարկվել եւ, ըստ ամենայնի, վիրակապով է մեկնելու Բեռլին։ Սակայն ԱԺ-ից մեզ վստահեցրին, որ ԱԺ նախագահի առողջական վիճակը թույլ է տալիս մեկնել գործուղման»։

Նյութն՝  այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.