Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու

Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում ասված է , որ  Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու։ Մինչ այդ, նա զբաղեցնում էր նույն գրասենյակի համակարգողի պաշտոնը ։

Վիկտոր Սողոմոնյանը, ով 2008 թվականից ղեկավարում էր պաշտոնաթող Նախագահ Քոչարյանի գրասենյակը, փետրվարին հայտարարեց հեռանալու մասին։ Բագրատ Հրաչիկի Միկոյանի կենսագրությունը.

Ծնվել է 1979թ. հունիսի 28-ին, Կիրովական քաղաքում։

1995թ. ավարտել է Կիրովականի թիվ 4 միջնակարգ դպրոցը։

2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը։

2000-2002թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Պահեստազորի սպա է։

2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։

2011թ. ավարտել է Հայաստանի դիվանագիտական դպրոցը։

2004-2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Արարողակարգի բաժնում։

2008-2023թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգողի պաշտոնը։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նյութի սկզբնաղբյուրն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.