Ստամբուլի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր ու վիրավորներ

Ստամբուլի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր ու վիրավորներ

Ստամբուլի հյուրանոցներից մեկում ուրբաթ՝ մարտի 24-ին, խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ TRT հեռուստաալիքին հղումով։ Հրդեհը բռնկվել է Պենդիկի շրջանում գտնվող յոթհարկանի հյուրանոցում, դրա պատճառներն առայժմ հայտնի չեն։ Հաղորդվում է, որ փրկարար ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է այն մարել 45 րոպեում։

Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.