ԱՄՆ-ն մեր երկրի առանցքային գործընկերներից է. Փոխվարչապետ

ԱՄՆ-ն մեր երկրի առանցքային գործընկերներից է. Փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 23-ին մասնակցել է Երևանում անցկացվող՝ Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին: Փոխվարչապետը Կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի բոլոր անդամներին արդյունավետ և օգտակար աշխատանքի համար: Տարածաշրջանային բարդ զարգացումների արդյունքում ստեղծված ամենատարբեր տնտեսական մարտահրավերները մենք կարողանում ենք հաղթահարել շնորհիվ մեր մասնավոր հատվածի ամենօրյա նվիրված աշխատանքի: Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր երկրի առանցքային գործընկերներից է: Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է թե՛ մեր երկկողմ հարաբերությունների խորացման առումով, թե՛ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար, և թե՛ Հայաստանում բիզնես մշակույթի շարունակական բարելավման տեսանկյունից: Այս համատեքստում չեմ կարող չընդգծել Պալատի դերը, որը Կառավարության և ամերիկյան բիզնես համայնքի միջև իրապես կապող հարթակ է դարձել: Ավելին, Պալատն ակտիվորեն ներգրավված է Կառավարության բարեփոխումների քննարկումներում և առանցքային մասնակցություն ունի ներդրումային միջավայրի բարելավմանն ու տնտեսության զարգացմանն ուղղված մեր քաղաքականությունների մշակման գործում»:

Եզրափակելով խոսքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին:

Նյութն ամբողջությամբ ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.