Կառավարական շենքերը կտեղափոխվեն կենտրոնից․ Մամուլն այսօր

Կառավարական շենքերը կտեղափոխվեն կենտրոնից․ Մամուլն այսօր

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կառավարությունը երեկ «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրել։ Երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Ամուլսարի հանքը շուտով կշահագործվի։ Նկատենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, կարելի է ասել, այս ժամանակահատվածում ոչինչ չի արել, որպեսզի հանքը շահագործվի, այլ իշխանություններն են ամեն քայլի դիմել, որպեզի փաստաթղթեր ստորագրեն՝ հանքը շահագործելու համար: Բանն այն է, որ իշխանությունը փորձում է գումար հավաքել՝ ցույց տալու համար, որ այսպես բյուջե են լցնում եւ եկամուտներ ապահովում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Արցախում այսօր շրջադարձային իրադարձություններ են սպասվում. բոլորը շունչները պահած սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա ուղերձին: ԱՀ նախագահն իր ուղերձը հրապարակելու է կեսօրից հետո ֆեյսբուքյան իր էջում: Նշենք, որ այսօր Արցախի ԱԺ-ն նիստ է գումարելու, Արայիկ Հարությունյանին առաջարկել են գալ խորհրդարան եւ ԱԺ ամբիոնից ուղերձը հնչեցնել, սակայն վերջինս հրաժարվել է՝ նախընտրելով ուղերձով հանդես գալ ֆեյսբուքյան իր էջում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Հարությունյանն իր ուղերձում պատրաստվում է հայտարարել պետնախարար Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելու մասին: Հայտնել էինք նաեւ, որ Արցախի պետնախարարի նոր թեկնածուն գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է, որն, ի դեպ, հաստատել է արդեն, որ նախագահից նման առաջարկ ստացել է։

Մանրամասն՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published.