Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը: Այս մասին հաղորդում է ԲՔԽ-ն: Վ. Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ: Նշենք, որ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով։
Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը:
Նյութն ՝ այստեղ