Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել։
«Նոր Զովք» ՍՊԸ–ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը հրապարակվել է դատական իշխանության Telegram–յան ալիքում։
Սարգսյանը «Նոր Զովքին» տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատեր է։
«Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 27-ի որոշմամբ մերժել է այն և դատական ակտը թողել անփոփոխ»,– ասված է հաղորդագրությունում։
Վարույթն իրականացնող մարմինը մարտի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություններ էր ներկայացրել «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա․Ա․-ի, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի, ինչպես նաև առերևույթ հանցավոր մեխանիզմի կիրառմանը տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատեր Վ․Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել էր բոլոր միջնորդությունները, նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել 2 ամիս ժամկետով կալանքը։
Նյութի աղբյուրն ՝ այստեղ