ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում

ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը բարձր լեռնային պոլիգոնում մասնակցել է ընդհանուր վարժանքների:
Զինծառայողները բարձրլեռնային գոտիներում մշակել են հետախուզական և որոնողական աշխատանքների միջոցառումներ, լեռնային տեղանքի տարբեր ձևերի պայմաններում ապաստարանների կազմակերպման եղանակներ, ձեռքի տակ եղած միջոցներով քողարկման տեսակներ, բարելավել են քարտեզով կողմնորոշվելու և ազիմուտով շարժվելու հմտությունները, ինչպես նաև ուսումնասիրել են գետնի վրա քողարկված տեղաշարժման մեթոդները: Բացի այդ, հատուկ նշանակության ստորաբաժանումները սովորական զինատեսակներից արագ կրակահերթ են իրականացրել տարբեր տիպի թիրախների ուղղությամբ՝ տարբեր հեռավորություններից և տարբեր դիրքերից:
Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները լեռնային շրջաններում ձեռք են բերել գոյատևման և անվտանգ վարքագծի հմտություններ՝ թթվածնային սովի, ջերմաստիճանի տատանումների և մթնոլորտային ճնշման պայմաններում։

Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

 

Leave a Reply

Your email address will not be published.