Հայազգի մարզուհին՝ աշխարհի չեմպիոն

Հայազգի մարզուհին՝ աշխարհի չեմպիոն

Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայազգի մարզուհի Անաստասիա Դեմուրչյանը Հնդկաստանում ավարտված բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել:

Այս մասին տեղեկացնում է infoport.am-ը: Մինչև 70 կգ քաշային կարգի եզրափակիչում նա հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Ֆրենսիս Սքոթ Քայեին: Անաստասիա Դեմուրչյանը ծնվել է 2004 թվականին, բնակվում է Անապայում։ Անաստասիայի հայրը հայ է, մայրը՝ ռուս: 2022 թվականի հոկտեմբերին Դեմուրչյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն` կանանց մինչև 70 կգ քաշային կարգում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեմուրչյանի մրցանակաբաշխության ժամանակ Ռուսաստանի օրհներգի փոխարեն հնչել է այլ երաժշտություն:
Նշենք, Հայաստանն այս առաջնությանը ներկայացրել էր վեց մարզուհիների, որոնք մեդալների չեն արժանացել:

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.