ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին:
Հանդիպման մասին Ալեն Սիմոնյանը նշել է ․
«Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»: