Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի։ Կառավարությունը 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ։ Բնապահպանների ահազանգերից, տևական բողոքի ակցիաներից ու քրեական գործից հետո գործադիրը հայտարարեց, որ այլևս խոչընդոտներ չկան:
Կառավարությունը ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը: Ջերմուկին հարակից ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը Հայաստանի ամենամեծ ու ամենաաղմկոտ ներդրումային նախագծերից է։ Բնապահպաններն ու հարակից համայնքների բնակիչները տարիներ շարունակ պնդում են՝ հանքի շահագործումը աղտոտման մեծ ռիսկ է առաջացնելու առողջարանային գոտու ջրերի, օդի, հողի համար: Հանքավայր տանող ճանապարհը տեղի բնակիչները 2018-ից փակ էին պահում՝ թույլ չտալով ընկերությանը շինարարություն սկսել։
Մանրամասներին ծանոթացեք դիտելով ԲԱՑ TV-իի պատրաստած ռեպորտաժը