«Քրեական վարույթի նախաքննությունը, որով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, շարունակվում է»։
Radar Armenia-ի տվյալներով խոսքը 2020-ի հունիսից քննվող գործի մասին է, որը վերաբերում է 2017 թվականի ընտրություններին: Ըստ մեղադրանքի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք էր բաժանվել, և որոշ քաղաքացիներ ցուցմունքներ էին տվել։ Ծառուկյանն այս գործի շրջանակներում 2020թ. սեպտեմբերին կալանավորվել էր, ապա արդեն հոկտեմբերին 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։