15 զոհվածների ծնողները կհանդիպեն զինդատախազի հետ. Պապիկյանը ձեռնպահ է մնացել հանդիպումից

15 զոհվածների ծնողները կհանդիպեն զինդատախազի հետ. Պապիկյանը ձեռնպահ է մնացել հանդիպումից

Նորայր Նորիկյանը հայտնեց, որ կացարանում զոհվածների ծնողները չեն բացառում, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննության անցկացնելու միջնորդություն կներկայացնեն։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի դեպքով տուժողների փաստաբանը ՔԿ-ին տեղեկացրել է այդ տարածքում այլ բնույթի հանցագործությունների կատարման մասին և խնդրել` հնարավոր հանցագործությունների ու հրդեհի միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ քննություն իրականացնել։ Փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ մասին։
Նա հայտնել է , որ ինչպես ինքը, այնպես էլ ծնողներն անհատապես նամակներ են հղել ՀՀ պաշտպանության նախարարին` նրա հետ հանդիպման պահանջով, սակայն նախարարը ձեռնպահ է մնացել հանդիպում կազմակերպել։ Պաշտպանության նախարարին նաև դեպքի առնչությամբ փետրվարին հարցեր են ուղղել, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չկա։
Նա հավելել է, որ մարտի 30-ին, ժամը 15-ին ծնողները զինդատախազի հետ հանդիպում կունենան։
«Միջնորդություն ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի պարզվի հրդեհի օրը որոշ մարդկանց` տվյալ տարածքում ներկա գտնվելու հանգամանքը։ Միջնորդություն ենք ներկայացրել նաև հարցաքննել 2 անձանց, որոնք պնդել են, որ տեղի ունեցածը դիվերսիա է եղել»,–ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Reply

Your email address will not be published.