Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. նա վերադարձել է. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. նա վերադարձել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի առողջական վիճակը Գերմանիայում վատացել է:

Ինչպես արդեն հայտնի է, Ալեն Սիմոնյանը բակում մարզվելիս սայթաքել, վայր էր ընկել ու վնասել արմունկը, որից հետո «Նաիրի» բժշկական կենտրոնում նրան վիրահատել էին: Ձեռքը կոտրած եւ վիրահատած Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին գործուղվել էր Գերմանիա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գերմանիա գործուղման ընթացքում բարդություններ են առաջացել վնասված թեւի հետ կապված, ինչի պատճառով էլ ԱԺ նախագահը 1 օր շուտ է վերադարձել Երեւան, որպեսզի ապրիլի մեկին կրկին վիրահատվի:

Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.