Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով Քաղպայմանագրի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքներ է ստացել։ Ականատեսների պատմելով Վարդանյանին արյունոտ դեմքով տարել են հիվանդանոց, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նաիրի ԲԿ։
Խորհրդարանի փակ նիստում այսօր լեզվակռիվ է տեղի ունեցել իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի միջեւ, վեճը հանգուցալուծվել է ձեռնամարտով։
Նյութի աղբյուրն ՝ այստեղ