Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին. տեղի է ունենում հարցաքննություն. Քրիստինե Վարդանյան

Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին. տեղի է ունենում հարցաքննություն. Քրիստինե Վարդանյան

Ոստիկանական ուժերը, բռնի ուժի կիրառմամբ, ԱԺ-ից բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին: Տեղի է ունենում հարցաքննություն: Այս մասին Tert.am-ին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդյանյանը:
Վերջինս անդրադարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքերին, թե Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածք պատճառել։
«Նման որևէ հարձակում տեղի չի ունեցել: Եղել է կազմակերպված աադրանք, ինչը բազմիցս եղել է իշխանական պատգամավորների կողմից և այդ սադրանքը ստացել է պատասխան: Որևէ հարձակման մասին խոսելն ավելորդ է, չեմ կարծում, որ Վլադիմիր Վարդանյանն այն անձն է, որի վրա արժի անգամ մտածել հարձակվելու մասին»,-ասաց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ։

Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.