«ՔՊ-ականների սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ադրբեջանցիների առաջխաղացման փաստից». Սաղաթելյան

«ՔՊ-ականների սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ադրբեջանցիների առաջխաղացման փաստից». Սաղաթելյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն այս պահին գտնվում է Երևան քաղաքի ոստիկանական բաժիններից մեկում և հարցաքննվում է, այս մասին հաղորդում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով կոնֆլիկտ է ծագել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև։ Դեպքի առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կազմակերպած հերթական սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փաստից։ Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- Facebook-ում գրել է Իշխան Սաղաթելյանը։

Նյութն ամբողձությամբ՝  այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.