ԱԱԾ-ն իր սահմանապահ կարողություններով չի կարող պաշտպանություն կազմակերպել ՀՀ սահմաններում. Սեյրան Օհանյան

ԱԱԾ-ն իր սահմանապահ կարողություններով չի կարող պաշտպանություն կազմակերպել ՀՀ սահմաններում. Սեյրան Օհանյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  «Հայաստան խմբակցության» ղեկավար Սեյրան Օհանյանը ասել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ, ըստ էության, գտնվում է պատերազմական իրավիճակում: 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար ականատես ենք լինում Ադրբեջանի սադրանքներին: Ադրբեջանը հետևողականորեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ սեղմում է օղակը։

«Ադրբեջանը երկու նպատակ ունի՝ առաջինը՝ Սյունիքի հատվածով կապել Նախիջևանն Ադրբեջանին՝ ստանալով «միջանցքը», որն իրենք նախատեսում են և որին ձգտում են և երկրորդը՝ Արցախը հայաթափել: Եթե մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում, դա նշանակում է, որ մենք մեր սահմանները, մեր յուրքանչյուր սանտիմետրը պետք է ուսումնասիրենք ու պաշտպանենք: Իսկ այդ պաշտպանության խնդիրն առաջին հերթին բանակի խնդիրն է: Այսօր ՀՀ իշխանություններն ասում են, որ բանակի ստորաբաժանումները պետք է փոխարինենք ԱԱԾ ստորաբաժանումներով, բայց դա կարող են անել միայն այն դեպքում, երբ երկու թշնամի, հակառակորդ երկրները դարձել են հարևան պետություններ և ուզում են խաղաղ համակեցությամբ ապրել միմյանց հետ և երբ, ըստ էության,  կա խաղաղություն կողմերի միջև: Բայց մենք տեսնում են Ադրբեջանի վարքագիծը, հռետորաբանությունը, սադրանքները, հոգեբանական ճնշումները: Այս ամենը նշանակում է, որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում: ԱԱԾ-ն իր սահմանապահ կարողություններով չի կարող պաշտպանություն կազմակերպել ՀՀ սահմաններում: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ այսօրվա իշխանություններն ապրում են մի կյանքով, որ, կարծես, Հայաստանին և Արցախին ոչ մի բան չի պատահել»,-նշեց Օհանյանը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.