Մխրճվելով ՀՀ տարածք՝ Ադրբեջանը լուծել է դիրքավորման խնդիր. ստեղծված իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Աբրահամյան

Մխրճվելով ՀՀ տարածք՝ Ադրբեջանը լուծել է դիրքավորման խնդիր. ստեղծված իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել է , որ Ադրբեջանը մխրճվելով ՀՀ տարածք, լուծել է դիրքավորման խնդիր։

«Դա ունի երկու հիմնական նպատակ. առաջինը՝ իր զորքերի համար ապահովել է ծառայությունն իրականացնելու անհրաժեշտ բավարար պայմաններ, և երկրորդ՝ հնարավոր կամուրջ ձևավորել հետագայում պլանավորելիք գործողությունների համար։ Ադրբեջանն իր համար դաշտը նախապատրաստում է բոլոր սցենարային զարգացումների համար», – ասել է Տիգրան Աբրահամյանը։  Պատգամավորի խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն քաղաքական իշխանությունն է և Նիկոլ Փաշինյանը։ «Այն գործընթացները, որոնք պետք է տեղի ունենային երթուղու փոփոխմանը զուգահեռ, ենթադրում են քաղաքական կոնկրետ որոշումներ, որոնք չեն կայացվել», – ասել է Աբրահամյանը։

Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.