ՀՀ զինծառայողների միջև փոխհրաձգությունից հետո կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից․ կա զոհ և վիրավոր

ՀՀ զինծառայողների միջև փոխհրաձգությունից հետո կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից․ կա զոհ և վիրավոր

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն:Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից:

Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային  զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Leave a Reply

Your email address will not be published.