ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է , որ Հայաստանը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին հայկական կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը դիտարկում է որպես տեղում անվտանգությունը բարձրացնելու, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը նպաստելու արժեքավոր գործիք:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022–ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-ընդգծել է Միրզոյանը։
Միրզոյանը հայտնել է, որ Ռումինիայի իր գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ համագործակցության լայն թեմաներ: ԱԳ նախարարները նաև 2023-2024 համատեղ գործողությունների պլան են ստորագրել։
Նյութն ամբողջությամբ ՝ այստեղ