Ապրիլի 1-ին` ժամը 06:50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Ֆրունզեի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: Վարորդները և «Ռենոյի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Ռենոյի» 48-ամյա ուղևորուհի Հասմիկ Սարգսյանը մահացել է: