Պաշտոնյան հարվածել է անչափահաս տղայի ծոծրակին, ծեծել. ըստ քաղաքացու ահազանգի. Aravot.am

Պաշտոնյան հարվածել է անչափահաս տղայի ծոծրակին, ծեծել. ըստ քաղաքացու ահազանգի. Aravot.am

Մարտի 30-ին Վայք համայնքի Սերս բնակավայրի բնակիչ Արմեն Բենիամինյանը ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ Արենի համայնքի աշխատակազմի ղեկավար, համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գ. Սիմոնյանը հարվածել է իր անչափահաս որդու ծոծրակին, իսկ նախկին կնոջ եղբայրը՝ պայմանագրային զինծառայող Է. Մանուկյանը, իրեն ծեծի է ենթարկել՝ հարվածներ հասցնելով գլխին: Ահազանգով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արենի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գեւորգ Սիմոնյանը Aravot.am-ին պատմել է, որ Բենիամինյանը ալկոհոլի հետ սեր ունեցող անձնավորություն է, ու տարիներ առաջ էլ ալկոհոլի ազդեցության տակ մեքենայի ղեկին վթարի ենթարկեց իր հետ մեքենայում գտնվող կնոջն ու փոքրիկ երեխային . «2 տարի առաջ հարբած ղեկին է եղել, մեքենան վթարի է  ենթարկվել, կողքին նստած է եղել կինը՝ գրկում 5 տարեկան երեխան, որը տեղում մահացավ: Կինն էլ հղի էր, կորցրեց նաեւ այդ երեխային ու հրաշքով ողջ մնաց: Այդ դեպքից հետո ամուսինը կնոջը տանից հանել է դուրս, երկու դպրոցահասակ տղաներին էլ ինքն է պահում»:

Leave a Reply

Your email address will not be published.